Արարատի մարզում КамАЗ-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ. Shamshyan.com


Արարատի մարզում КамАЗ-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ. Shamshyan.com
Հոկտեմբեր 22 00:26 2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12:30-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Վասպուրակ Մ.-ն իր վարած КамАЗ 55111 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ:

Վթարի հետևանքով վարորդ Վասպուրակ Մ.-ն և նրա ուղևոր, 62-ամյա Լյուդվիգ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



loading...