Վրաստանում Զուգդիդի բանկ ներխուժած և պատանդներ վերցրած հանցագործը պահանջել է ուղղաթիռ ու կես միլիոն դոլար


Վրաստանում Զուգդիդի բանկ ներխուժած և պատանդներ վերցրած հանցագործը պահանջել է ուղղաթիռ ու կես միլիոն դոլար
Հոկտեմբեր 21 20:47 2020

Զուգդիդիում տեղակայված «Վրաստանի բանկ» տեղի է ունեցել ներխուժում։ Տարածված տեղեկության համաձայն՝ հանցագործը մեկն է: Նա մի քանի անգամ հրազենից կրակել է ու, ըստ հեռուստաընկերությունների, շուրջ 2 տասնյակ պատանդ վերցրել, գրում է Aliq.ge-ն: Պատանդ են վերցվել ինչպես աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում աշխատող լրագրողները հայտարարում են, որ որոշ պատանդներ՝ մեծահասակ ու հղի կանայք, մի քանի տղամարդ, ազատ են արձակվել: Ինչպես հայտնում են ազատ արձակվածները, հանցագործը պահանջում է կես մլն ԱՄՆ դոլար և ուղղաթիռ: Տեղում մոբիլիզացված են ոստիկաններ ու հատուկջոկատայիններ: 

Տեղի ունեցածի հետ կապված՝ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով: «Վրաստանի բանկը» նշել է, որ մշտական կապի մեջ է ՆԳՆ-ի հետ, գործում է վերջինիս խորհուրդների համաձայն: