Խաբարովսկում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել


Խաբարովսկում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել
Հոկտեմբեր 21 18:27 2020

Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի ժամանակ Սու-34 ռմբակոծիչ է կործանվել, ինչի մասին հաղորդել է Արևելյան ռազմական շրջանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Օդաչուներն ինքնանետվել են:Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ թռիչքն իրականացվել  Է առանց մարտական լրակազմի: Ինքնաթիռն ընկել Է անտառա-հարթավայրային տեղանքում: Գետնի վրա ավերածություններ չկան:

Պատահարի պատճառները և հանգամանքները պարզելու համար վթարի վայր Է ուղարկվել Արևելյան ռազմական շրջանի հանձնաժողովը: