Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է


Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է
Հոկտեմբեր 20 12:26 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ), և ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

 

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացրել է ճանապարհաշինության ընթացքին։

Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ կայացած քննարկման ընթացքում տիկին Ղալեչյանը շեշտել է մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը. նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը, և իրենք պետք է վստահ լինեն, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։

 

Ամփոփելով այցելության արդյունքները՝ նախարարի տեղակալը շեշտադրել է աշխատանքների պատշաճ և բարձր որակով կատարման պահանջը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի․․․



loading...