«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար կտրամադրվի 49 մլն դրամ. փոխքաղաքապետ (տեսանյութ)


«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար կտրամադրվի 49 մլն դրամ. փոխքաղաքապետ (տեսանյութ)
Հոկտեմբեր 20 11:50 2020

Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստին փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց օրակարգային հարցերից մեկը, որով նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբեր ամսվա որոշման մեջ փոփոխություն կատարել։

«Երեւան Տրանս» ՓՊԲ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն ավելի մատչելի ու արդյունավետ դարձնելու նպատակով, մասնավորապես՝ նոր մուտքի եւ պահակակետի կառուցման համար 2020 թվականի բյուջեով «Կայանատեղիների կառուցում ու վերակառուցում» ծրագրի շրջանակում նախատեսել 49 միլիոն դրամ»,-ներկայացրեց փոխքաղաքապետը։

Հարցի վերաբերյալ հարցեր եւ ելույթներ չեղան։ Ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ որոշումն ընդունվեց։

 



loading...