Ադրբեջանի ԶՈՒ-ում հայատյացության ընդգծված մթնոլորտին ավելանում է թուրքականը և ահաբեկիչների ներգրավումը. Արտակ Բեգլարյան


Ադրբեջանի ԶՈՒ-ում հայատյացության ընդգծված մթնոլորտին ավելանում է թուրքականը և ահաբեկիչների ներգրավումը. Արտակ Բեգլարյան
Հոկտեմբեր 17 22:00 2020

Ակնհայտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ում տիրում է հայատյացության ընդգծված մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Դրան ավելանում է թուրքական ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումների ներգրավումը պատերազմի մեջ, որոնք, համեմվելով թուրքական ցեղասպան քաղաքականության հետ, մեծացնում են նմանատիպ դեպքերի ռիսկը»,-հավելել է նա: