ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են


ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են
Հոկտեմբեր 17 18:12 2020

Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ սկզբունքային հարցերում։ Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում:

«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ  նախագահների համատեղ հայտարարությունը: Մենք այնքան քիչ դեպքեր ունենք, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկել են: Մենք ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և խնդիրը դիվանագիտական հարթակ տեղափոխելու կոչ ենք արել», - ասել է Անտոնովը:



loading...