Հրդեհ Շիրակի մարզի Արևիկ գյուղում.այրվել են տան տանիքն ու անասնակերը


Հրդեհ Շիրակի մարզի Արևիկ գյուղում.այրվել են տան տանիքն ու անասնակերը
Հոկտեմբեր 17 17:55 2020

Այսօր ժամը 14-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ գյուղում: Կրակը բռնկվել է տներից մեկի ձեղնահարկում։Այրվել է տան տանիքն ամբողջությամբ, ինչպես նաև ձեղնահարկում կուտակված 400 հակ անասնակերը:

 

Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից: Այրվող անասնակերը դուրս են բերել ձեղնահարկից, դրանով իսկ հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել և կանխել տարածումը դեպի տան մյուս հատվածներ:

Տունը մասնակի վնասներ է կրել հրդեհաշիջման աշխատանքների հետևանքով: Կրակը հանգցնելուց հետո դեպքի վայրում աշխատելու են քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները , որոնք էլ պարզելու են հրդեհի առաջացման պատճառը:

 



loading...