Գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ


Գիտնականները  նոր  դեղամիջոց  են  հայտնաբերել,  որը  կարող է արդյունավետ  լինել  կորոնավիրուսի  դեմ
Հոկտեմբեր 16 21:43 2020

Հոնկոնգի համալսարանից գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology-ում:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, մասնագետները հայտնաբերել են, որ ռանիտիդին վիսմուտ ցիտրատ (RBC) դեղամիջոցը, որը կիրառվում է խոցի դեմ, կարող է արդյունավետ լինիել SARS-CoV-2-ի դեմ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն ավելի քան 1000 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված բջիջներում վիրուսային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ մեղմում է վիրուսասոցացված թոքաբորբը: Ավելին, այն զգալիորեն նվազեցնում է հիմնական հակաբորբոքային ցիտոկինների եւ ծանր դեպքերում հեմոկինների մակարդակը վարակված կենդանիների մոտ ծանր դեպքերում:

Հատկանշական է նաեւ այն, որ RBC-ը դրսեւորում էցածր ցիտոտոքսիկություն, իսկ սելեկտիվության ինդեքսը հավասար է 975-ի: Այդպիսով, այդ դեղամիջոցն ավելի անվտանգ է, քան ռեմդեսիվիրը՝ կորոնավիրուսի դեմ մեկ այլ պոտենցիալ դեղամիջոց, որն ունի սելեկտիվության ցածր ինդեքս, որը հավասար է 129-ի: