Ցավոք սրտի, որդու մահն էլ հենց այդ խփելու պահին ինքը տեսել է. ամենամեծ ողբերգությունը դա է


Ցավոք սրտի, որդու մահն էլ հենց այդ խփելու պահին ինքը տեսել է. ամենամեծ ողբերգությունը դա է
Հոկտեմբեր 16 12:06 2020

Երեկ Արցախում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Ռուստամ Գասպարյանը գլխուղեղային ծանր բեկլորային վնասվածքներ է ստացել:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում մի քանի մանրամասներ հայտնեց. «Այս ընթացքում Ռուստամի հետ ոչ հաճախ, քանի որ կապը, գիտեք, Արցախում  մշտական ընդհատումների մեջ էր, կապի մեջ եմ եղել: Նա հենց առաջին օրերից եղել է ամենածանր դիքերում՝ իր որդու հետ միասին»:

 

Դեպքին անդրադառնալով՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Կարծեմ՝  անօդաչուն է խփել մեքենային, որի մեջ եղել է նաև Ռուստամի ավագ որդին: Ավագ որդին տեղում մահացել է, Ռուստամը՝ մեր ընկերը, ԲՀԿ երկար տարիների մեր գործընկեր, գլխուղեղային  ծանր բեկորային վնասվածքով վիրահատվել է: Դուրս են բերել կրիտիկական ծանր վիճակից, մեր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ է այնտեղ, հիմա տեղափոխում են Գորիս, որպեսզի այնտեղից տեղափոխենք Երևան: Այս պահին ինքը գիտակցություն ունի: Ցավոք սրտի, որդու մահն էլ հենց այդ խփելու պահին ինքը տեսել է. ամենամեծ ողբերգությունը դա է»:

 
 

 



loading...