«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի (տեսանյութ)


«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի (տեսանյութ)
Հոկտեմբեր 15 22:09 2020

Երկու շաբաթ առաջ`հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները: Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին:

 

Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին`ընտրելով կլարնետը: 2018-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն:

Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար:

 

Մանրամասները` տեսանյութում։

 



loading...