ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ТАСС


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ТАСС
Սեպտեմբեր 30 03:34 2020

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում:

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է Աբարին:

Նա չի բացառել հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման անցկացումը:

 

«Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կզրուցենքն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, որպիսի նրանք կարողանան փոխըմբռնման հասնել»,- նշել է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով հրավիրված փակ հանդիպմանը մասնակցել են անդամ 15 պետությունները:



loading...