Զախարովա. Մենք Թուրքիան չենք, մեր միջնորդությունը հիմնված չէ բացառապես մեր սեփական շահերի վրա


Զախարովա. Մենք Թուրքիան չենք, մեր միջնորդությունը հիմնված չէ բացառապես մեր սեփական շահերի վրա
Սեպտեմբեր 30 01:52 2020

Հարցին, թե ինչու Ռուսաստանը հայտարարություններ չի անում նույնքան կտրուկ, արագ եւ նույն ճնշմամբ, ինչ թուրքական պետության ներկայացուցիչները, կարող եմ ասել հետեւյալը. մենք Թուրքիան չենք, մենք Ռուսաստանն ենք, ունենք մեր արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության պատմությունը, եւ որ ամենակարեւորն է` միջնորդության պատմություն` ոչ ակնթարթային, ոչ բացառապես մեր սեփական շահերից, այլ` այն երկրների շահերից, որոնց միջնորդություն տրամադրելու գործին մենք լծվում ենք:

 

Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս ամենն այն մասին է, որպեսզի նախ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկրորդը` ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել քաղաքական եւ դիվանագիտական հուն: Այս բառերը կարող են ընդհանուր թվալ, բայց դրանք շատ ավելի պրագմատիկ են, քան աշխարհաքաղաքական դոկտրինալ մատրիցայի ոգով արված հայտարարությունները, որոնք մենք լսում ենք շատերից: Բնականաբար, հանրային հռետորաբանությունն ու բանակցություններն անհրաժեշտ է տարանջատել: Իրավիճակին արձագանքման տարբեր մակարդակներ կան, այդ թվում` իրավիճակը կարգավորելու գործնական ջանքեր, հատկապես երբ սրացում կա եւ մարդիկ են մահանում»,- ասել է նա: Զախարովան հավելել է, որ հակամարտության սրման առաջին ժամերից սկսած միացել է Ռուսաստանի ճկուն քաղաքականությունը, ամեն օր շփումներ են անցկացվում տարբեր մակարդակներով եւ տարբեր ուղղություններով: «Ռուսաստանի փոխարտգործնախարարի զրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ գործնական հարթության մեջ էր եւ վերաբերում էր ներկա իրավիճակին, ինչպես նաեւ սփյուռքերի դերին, որոնք իրենց շատ ակտիվ են պահում Ռուսաստանի տարածքում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



loading...