«Ինչպե՞ս կարող ենք չեզոք դիրք գրավել, երբ օրեր շարունակ հարձակման են ենթարկվում քաղաքացիները. Վալերի Բուայեն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումը


«Ինչպե՞ս կարող ենք չեզոք դիրք գրավել, երբ օրեր շարունակ հարձակման են ենթարկվում քաղաքացիները. Վալերի Բուայեն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումը
Սեպտեմբեր 30 01:33 2020

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, ելույթ ունենալով Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) նիստում, շեշտել է ադրբեջանական հարձակումները դատապարտելու անհրաժեշտությունը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը քույր պետություն է Ֆրանսիայի համար, որը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները: Մենք պատմական և համամարդկային պատասխանատվություն ունենք 1915 թվականի ցեղասպանության համար: Ինչպե՞ս կարող ենք չեզոք դիրք գրավել, երբ օրեր շարունակ հարձակման են ենթարկվում քաղաքացիական անձինք. կանայք և երեխաներ են սպանվել, և ռմբակոծվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Չեզոքությամբ հնարավոր չէ կանխել հարձակումները, որոնց նպատակը հայ ժողովրդին իր տարածքից բնաջնելն է»,- հայտարարել է Բուայեն: