«Կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել». ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ


«Կոչ ենք անում անհապաղ բանակցություններ սկսել». ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Սեպտեմբեր 30 01:26 2020

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի լիակատար և անհապաղ դադարեցումը և իրավիճակի կայունացումը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության արտահերթ նիստի ժամանակ:

 

Նրա նշել է, որ Ռուսաստանը Երևանին և Բաքվին հորդորում է անհապաղ բանակցություններ սկսել:
     Լուկաշևիչը ընդգծել է՝ ՌԴ-ն լրջորեն մտահոգված է ծանր զինատեսակների և զրահատեխնիկայի լայն կիրառմամբ. Կոչ ենք անում կողմերին անհապաղ բանակցություններ սկսել: Հուսով ենք, որ բոլոր գործընկերները ձեռնպահ կմնան ապակառուցողական հայտարարություններից և համերաշխ քայլեր կձեռնարկեն, որպեսզի հակամարտող կողմերին համոզեն դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություններին»,- հայտարարել Է Լուկաշևիչը:
     Մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ամբողջական և անհապաղ դադարեցումն ու իրավիճակի կայունացումը:



loading...