«Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան


«Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան
Սեպտեմբեր 28 09:59 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016-ին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են` մարդու ամեն բառն ուժ ա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինը գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին` ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով, ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

 
 

 



loading...