«Սա կանխամտածված ռազմական հանցագործություն է». Սերժ Թանկյանի արձագանքը արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին


«Սա կանխամտածված ռազմական հանցագործություն է». Սերժ Թանկյանի արձագանքը արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին
Սեպտեմբեր 28 01:00 2020

Աշխարհահռչակ երաժիշտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանի հարձակումներին՝ նշելով, որ Ադրբեջանի կոռումպացված ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդից, ինչի պատճառով էլ պատերազմ է սկսում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթային օլիգարխիկ ղեկավարությունը նախապես ծրագրել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Սա կանխամտածված ռազմական հանցագործություն է. հարձակվել քաղաքացիների դեմ՝ Արցախի մայրաքաղաքի փողոցներում»,- գրել է Թանկյանը:

Վերջինս շեշտել է, որ Ադրբեջանն արգելափակել է համացանցի հասանելիությունը, բացառությամբ Twitter-ի, որպեսզի այն օգտագործեն որպես ապատեղեկատվության աղբյուր:

«Նավթային օլիգարխները վախենում են իրենց սեփական ժողովրդից, այդ պատճառով նրանք պատերազմն են սկսում, ոչ թե գաղափարախոսություն: Ժամանակն է, որ Բաքվում նույնպես հեղափոխություն լինի: Եվ միայն դրանից հետո խաղաղություն կհաստատվի երկու երկրների միջև»,- հավելել է երաժիշտը:



loading...