Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին լրջորեն վիրավորվել է․ Արցախի ՄԻՊ


Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին լրջորեն վիրավորվել է․ Արցախի ՄԻՊ
Սեպտեմբեր 28 00:08 2020

Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։