Դիրք վերցնել կամ դիրք տալը, եկեք չկարևորենք. Արայիկ Հարությունյան


Դիրք վերցնել կամ դիրք տալը, եկեք չկարևորենք. Արայիկ Հարությունյան
Սեպտեմբեր 27 23:45 2020

«Ունենք զոհեր՝ կլինեն զոհեր, ունենք վիրավորներ՝ կլինեն վիրավորներ․ շատ եմ ափսոսում ամեն մի զոհի համար, շատ եմ տառապում ամեն զոհի ու համար, բայց մեզ համար արդյունքը պետք է լինի կարևոր, և որևէ քաղաքական ենթատեքստ չպիտի տալ»,-այս մասին ասուլիսի ժամանակ ընդգծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ժամկետների մասին կարելի է պատկերացում կազմել, ԱՀ նախագահը պատասխանեց․ «Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ․ գնահատականներ տալ չեմ կարող։ Այն, որ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները լայնածավալ են, և որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքը և ռազմական տեխնիկան, միանշանակ է, իսկ մնացածը արդեն կախված է տվյալ իրավիճակից»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

«Դիրք վերցնել կամ դիրք տալը, եկեք չկարևորենք, մենք կատարել ենք մեր առջև դրված խնդիրը թե չէ, ես ուզում եմ հայտարարել, որ կատարել ենք։ Ամբողջ հայ ազգը պատասխանել է թշնամիներին, որ կռվում ենք ազգովի» ,- ասաց ԱՀ նախագահը։

Իսկ ասուլիսի վերջում  ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն հավելեց․ «Այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք Ադրբեջանի զինվորներից առգրավված քաղցրավենիք»։