Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին․ Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահի հետ


Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին․ Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահի հետ
Սեպտեմբեր 27 23:39 2020

Հայաստան վերադարձի ճանապարհին այսօր նաև հեռախոսազրույց ունեցանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։

«Մեր օրհնությունը և զորակցությունը բերեցինք Արցախի իշխանություններին և մեր արի զավակներին՝ իրենց արդար պայքարում հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի։
Թող Աստված պահապան լինի Արցախ աշխարհին, զորավիգ՝ հայրենի սահմանները պահող մեր քաջասիրտ հրամանատարներին ու զինվորներին»,- ասված է հաղորդագրության մեջ։