«Ադրբեջանի կողմից լիամասշտաբ ռազմական գործողությունները մտահոգիչ են». Հարավային Օսիան միջազգային հանրությանը կոչ է արել գործադրել բոլոր ջանքերն իրավիճակի կարգավորման համար


«Ադրբեջանի կողմից լիամասշտաբ ռազմական գործողությունները մտահոգիչ են». Հարավային Օսիան միջազգային հանրությանը կոչ է արել գործադրել բոլոր ջանքերն իրավիճակի կարգավորման համար
Սեպտեմբեր 27 23:31 2020

«Հարավային Օսիայի ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով «անհապաղ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն իրավիճակի կարգավորման համար»: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ երկիրը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության սրման առնչությամբ:

«Մտահոգություն են առաջացնում հաղորդումներն Ադրբեջանի կողմից լիամասշտաբ ռազմական գործողությունների վարման մասին՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավացիայի կիրառմամբ, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում, քաղաքացիական ենթակառուցվածքների կործանման և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին»,-  ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունից միջազգային հանրությանը կոչ են արել «անհապաղ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն իրավիճակի կարգավորման համար, թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունն ու հակամարտության կողմերին ապահովել խաղաղ կարգավորման ուղիների հետագա որոնման հնարավորությամբ»: