Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքները պաշտոնապես արգելել է․ լրատվամիջոցներ


Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքները պաշտոնապես արգելել է․ լրատվամիջոցներ
Սեպտեմբեր 27 22:35 2020

Թուրքական ապրանքներն արգելելու մասին Սաուդյան Արաբիայի որոշումն ուժի մեջ է մտնում այս շաբաթ՝ փորձելով հարվածել Թուրքիայի առանց այն էլ թուլացած տնտեսությանը, հայտնում է թուրքական Cumhuriyet daily պարբերականը։

Էր Ռիադն անցյալ տարի թուրքական ապրանքների վրա ոչ պաշտոնական էմբարգո էր դրել, այդ թվում՝ տեքստիլ արտադրանքի եւ արագ փչացող մթերքների վրա։

Սաուդցիները սահմանին են պահում հարյուրավոր թուրքական բեռնատարներ եւ իրենց օդանավակայաններում՝ Թուրքիայից հազարավոր ապրանքներ։ Բեռնատարներին թույլ են տվել երկիր մուտք գործել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որ նրանք առեւտուր չանեն Թուրքիայի եւ նրա ձեռնարկությունների հետ։ Թուրքական Dunya պարբերականը հայտնել է, որ Սաաուդյան Արաբիայի կառավարությունը կապ է հաստատել առանձին ձեռնարկությունների հետ եւ նրանց հրամայել առեւտուր չանել թուրքական ընկերությունների հետ եւ չգնել Թուրքիայում արտադրված որեւէ ապրանք։ Կառավարությունը հայտարարել է, որ հրամանն անտեսող ցանկացած ընկերության կտուգանի։

Սաուդյան Արաբիան միաժամանակ արշավ է սկսել, որ իր քաղաքացիներին տարհամոզի Թուրքիա ուղեւորություններ կատարելուց։

Թագավորության լրատվամիջոցները Թուրքիային վտանգավոր վայր են համարել հանցագործությունների աճի եւ հրազենի կիրառման պատճառով, որ ուղղված են Սաուդյան Արաբիայի քաղաքացիների դեմ, Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը եւս նախազգուշացրել է բռնության աճի մասին՝ ուղղված երկրի քաղաքացիների դեմ։ Թուրքիա ժամանող սաուդցի զբոսաշրջիկների թիվը անցյալ տարի 17 տոկոսով կրճատվել էր։