Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Արծրուն Հովհաննիսյան


Նույնիսկ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չի հրապարակել հակառակորդը. Արծրուն Հովհաննիսյան
Սեպտեմբեր 27 22:19 2020

Նույնիսկ որեւէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողներին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ի տարբերություն նախորդ հոխորտացող հաղորդագրություններին, այսօր Ադրբեջանը նույնիսկ կիսատ-պռատ, նախկին ձեռագրին հավատարիմ որեւէ  նյութ չի տեղադրել, որեւէ բնակավայր չակերտավոր ազատագրելու կամ փաստացի գրավելու մասին: Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ էն ֆոտոշոփը, որ անում էին Ֆիզուլիից, էդ էլ չկա: Մեկ տեսանյութ են հրապարակել իբր Մարտակերտից լքող բնակիչների մասին,  այն էլ 2015-2016  թվականից լրիվ այլ միջադեպից մոնտաժ արած եսիմ ինչ մի նյութ էր: Նույնիսկ որեւէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր անգամ չեն հրապարակել, մի երկու կադր հայտնվեց, որը մեր մասնագետները շատ արագ գտան, որ Սիրիայի պատերազմից հանված կադրեր են, դրա փոխարեն  մենք տվել ենք մի քանի վիդեոնյութեր, որտեղ երեւում է իրենց կենդանի ուժի եւ բավականին թարմ տեխնիկաների, մեքենաների ոչնչացումը»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչ տեղեկություններ կան ադրբեջանական զինուժում սիրիացի գրոհայինների հետ կապված, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տվյալները դեռ ճշտվում են, որոշակի հստակ ինֆորմացիա սակայն ունեն եւ տվյալներ են  ճշտվում թուրքական արտադրության զենքերի կիրառման հետ կապված: