Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Սեպտեմբեր 27 11:12 2020

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 400 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 328-ով։

Կորոնավիրուսից ապաքինվել է 43 613 (+37) մարդ, այս պահին բուժվում է 4541-ը (+288):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1246 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 951-ի (+3), իսկ այլ պատճառներով՝ 295 (+0):

 

Մեկ օրում մահացել է 3 մարդ: