Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են. Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել


Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են. Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել
Սեպտեմբեր 27 10:47 2020

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Այս մասին ուղերձ է հղել Արցախի նախագահը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»:

«Որեւէ մեկը ոչ զոհով, ոչ կորուստով, ոչ վիրավորով թող չհուսահատվի: Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան: Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պետք է կատարենք»,-ասել է նա: