Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իրենց մարտական ուղղաթիռի խոցումը


Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իրենց մարտական ուղղաթիռի խոցումը
Սեպտեմբեր 27 10:04 2020

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թարթառի հատվածում խոցվել է իրենց մարտական ուղղաթիռը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

 

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։