Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը


Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը
Սեպտեմբեր 27 09:43 2020

Պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արցախցիներին՝ հորդորելով տեսանյութեր չհրապարակել:
Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։ 
Փառք մեր բանակին
#հաղթելուենք»: