Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը, նա աշխատանքի կանցնի ՊՎԾ-ում․ Armlur.am


Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը, նա աշխատանքի կանցնի ՊՎԾ-ում․ Armlur.am
Սեպտեմբեր 25 20:56 2020

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկայում նշանակվելու է ՀՀ վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս մասին տեղեկացնում է armlur.am կայքը։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրեն նշանալվելուց հետո, այդ պաշտոնը ազատ է մնացել: Մենք դիմեցինք Ուլիխանյանին տեղեկությունը ճշտելու համար, վերջինս հայտարարեց. «Ըստ անհրաժեշտության հայտարարություն կանեմ»:

Հիշեցնենք, որ օրերս տարբեր պատճառներով պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին էին հայտնել «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ։

Մանդատը վայր դնելու մասին էր հայտնել Արսեն Ջուլֆալակյանը՝ տեղեկացնելով, որ իր համար ընդունելի չէ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քայլերը սպորտին առնչվող հարցերում։

Մանդատից հրաժարվել էր նաև պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ նշանակվելով ԱԻ փոխնախարար։

Մանդատից հրաժարվելու մասին այսօր հայտարարել էր նաև խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։