Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է


Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է
Սեպտեմբեր 25 20:20 2020

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

 Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, ով կլիներ մոտ 31-32 տարեկան։



loading...