Երվանդ Խունդկարյանը չընտրվեց․ ՍԴ նախագահի պաշտոնը դարձյալ թափուր մնաց.ուղիղ միացում ՍԴ բակից


Երվանդ Խունդկարյանը չընտրվեց․ ՍԴ նախագահի պաշտոնը դարձյալ թափուր մնաց.ուղիղ միացում ՍԴ բակից
Սեպտեմբեր 25 18:15 2020

ՍԴ դատարանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ:

«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ կողմ ձայներ չի ստացել։ Հետևաբար, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքին և Սահմանադրական դատաարանի աշխատակարգին համապատասխան սահմանված ժամկետներում կկազմակերպվեն և կանցկացվեն Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրություններ։ Բնականաբար կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ»,- ասաց Շաթիրյանը։