«Իմ քայլի» 30-ամյա նոր պատգամավոր Գոռ Երանյանը պատմաբան է (լուսանկարներ)


«Իմ քայլի» 30-ամյա նոր պատգամավոր Գոռ Երանյանը պատմաբան է (լուսանկարներ)
Սեպտեմբեր 24 23:30 2020

Նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանին հաջորդող թեկնածուն` Գոռ Երանյանը կստանձնի մանդատը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

«Մասնագիտությունս ու լեզուների իմացությունս ենթադրում է, որ ուշադրության կենտրոնում կլինեն տարածաշրջանային խնդիրները»,- ասաց նա մեզ հետ զրույցում:

Գոռ Երանյանը 30 տարեկան է, ծնունդով Արարատի մարզի Դարակերտ գյուղից է, անկուսակցական է:

Գոռ Երանյանը պատմաբան է, սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, ասպիրանտական ատենախոսությունը պաշտպանել ԳԱԱ Պատմության ինստիտուտում։

Պատմության ինստիտուտի գիտաշխատող է, աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում ու ՍիվիլՆեթում։

2017-2020 թթ․ դասավանդել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատից զրկվեց այսօր` իր դիմումին համաձայն: Նա տեղափոխվելու է գործադիր՝ զբաղեցնելով ԱԻ փոխնախարարի պաշտոնը: