Վիետնամի ոստիկանությունն առգրավել է վերավաճառքի ենթակա 324.000 օգտագործված պահպանակ (տեսանյութ)


Վիետնամի ոստիկանությունն առգրավել է վերավաճառքի ենթակա 324.000 օգտագործված պահպանակ (տեսանյութ)
Սեպտեմբեր 24 22:30 2020

Վիետնամի ոստիկանությունն առգրավել է 324.000 օգտագործված պահպանակ, որոնց պատրաստվում էին վերավաճառել, գրում է Daily Mail-ը:

Աշխատողներին հանձնարարված է եղել լվալ դրանք` նախքան փայտե դիլդոներով վերաձևելը:

Նշվում է, որ հազարավոր օգտագործված պահպանակներ արդեն իսկ վաճառքի են հանվել անհայտ վայրերում:

Անօրինական վաճառքը ղեկավարվել է Բին Դուոնգ նահանգում գտնվող պահեստից, որտեղ շաբաթ օրն այցելել են իրավապահ մարմինները և առգրավել պահպանակները:

Պահեստի սեփականատերը 33-ամյա կին է, ով ձերբակալվել է: Նա խոստովանել է, որ օգտագործված պահպանակները ստացել է ամիսը մեկ անգամ` անհայտ անձից: