Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան (լուսանկար)


Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան (լուսանկար)
Սեպտեմբեր 24 19:41 2020

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 10 տարեկան աղջիկ հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:

 


loading...