Իսակովի պողոտայում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին եւ շրջվել


Իսակովի պողոտայում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին եւ շրջվել
Սեպտեմբեր 24 06:00 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Ա․) բախվել է մայթեզրի արգելապատնեշին եւ շրջվել․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել եւ ուղղել են ավտոմեքենան: