Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ


Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ
Սեպտեմբեր 23 18:08 2020
Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ
«Պոպուլիզմ», «մանիպուլյացիա» և «ֆեյք» բառերը վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ գործածված բնորոշումներն են եղել իշխանության հասցեին: Եվ սա պատահական չէ: Սա իշխանության հստակ գնահատականն է:
Նորելուկ իշխանությունները ամենավերին մակարդակով հարմար տեղավորվեցին նախկինների համար կարված կոստյումների մեջ, ասեմ ավելին, կոստյումը դեռ մի քիչ էլ «լայնացրեցին», որ իրենց ամբիցիաների ու ախորժակի վրա լավ նստի: Ինչ խոսք, տպավորիչ տեսարան է, հեղափոխականները՝ նախկինների կոստյումներում:
Քաղաքական մշակույթը հայտնի բակային խաղի՝ «չլիկ դաստայի» մակարդակին իջեցրած փողոցային քաղաքական էլիտան ինքնապաշտպանական ռեֆլեքսով հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են նորելուկների սխալը մատնանշել:
Վստահ եմ, որ բոլորիդ մտքին նույն մարդը եկավ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ժողովրդի կողմից հստակ հարգանք և վստահություն վայելող անձ, ում նկատմամբ ՄԵԾ վախի հոտը Կառավարական N1 տնից կիլոմետրերի վրա տարածվում է:
Պետբյուջեի հաշվին պահվող ֆեյքերի ՊՈԱԿ-ը, իշխանամերձ և իշխանահպատակ ԶԼՄ-ների մի ողջ ցանց՝ մի խոսքով իշխանական հակաքարոզչության ողջ պերճանքն ու թշվառությունը, այս օրերին դրսևորվում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի և անձի նկատմամբ:
Ցավոք թե բարեբախտաբար, իշխանական հակաքարոզչությունը ուղիղ էկվիվալենտ է իշխանական պրոֆեսիոնալիզմին՝ այսինքն կիսագրագետ է: Համացանցով մեկ ողողված, իսկ հաճախ էլ՝ կիսագրագետ պաշտոնյաների շուրթերից հնչող և Գագիկ Ծառուկյանին վերաբերող բոլոր թեզերը 1 րոպեում կարելի է փուչիկի նման պայթեցնել:Գանք հերթով:
1. Որպես «ծանր հրետանի» դաշտ է նետվել Գագիկ Ծառուկյանի՝ հակապետական ուժ լինելու թեզը: Տրամաբանական հարց՝ բա ա՛յ անգրագետներ, էդ «հակապետական» ուժի հե՞տ էիք հայտնի Հուշագիրը կնքում, էլ չասեմ, որ էդ «հակապետական» ուժն է ձեզ լեգիտիմացրել Խորհրդարանում: Ամոթը լավ բան է, հիշեք, միշտ պետք է գալիս:
Եվ հանկարծ ձեզ բնորոշ տոնով չսվաղեք հանկարծ, թե իբր Հուշագիրը միայն արտահերթ ընտրություններին է վերաբերել, նայե՛ք նկարին, կարդացե՛ք նաև մյուս կետերը(դուք չեք ուզում հիշեք, բայց հիշեցնող միշտ կգտնվի) ու հանգիստ նստեք տեղներդ:
2. Գագիկ Ծառուկյանը վերջին ժամանակներս իր աջակիցների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: ԱՄեն հաջորդ հանդիպում ավելի մարդաշատ է ու ջերմ, քան նախորդը: Եվ որքան մարդաշատ է հավաքը, այնքան բարձր է իշխանական ցայտնոտի աստիճանը: Նույն իշխանահպատակ և բյուջեից սնվող լրատվականները սկսում են անմիջապես ոռնալ, թե հավաքը սակավամարդ էր: Եթե նման լուր եք տեսնում, ուրեմն հաստատ իմացեք, որ հավաքը շատ հաջողված է եղել:Ու իշխանականների վախի ու տագնապի պատճառը հենց այն է, որ հավաքները ձնագնդի էֆֆեկտն ունեն:
3. Հաջորդը նախկինների հետ համագործակցության չարչրկված և բարոյալքված թեզն է:
Հարգելի՛ իշխանականներ, դուք վաղուց դասական նախկին եք, բառիս բուն և բառարանային իմաստով, նախկինների հետ համագործակցում եք դուք (Հովիկ Աղազարյանի՝ հայտնի ձայնագրությունը վկա, թե հեղափոխությունը իլյուզիա է) և ձեր շարքերում նախկիններին տեղավորում եք կրկին դուք:Եվ վերջի վերջո նախկիններին այսօր կատարելագործում եք դուք:Բավական է էս փոքր ազգը պառակտեք ավելի փոքր մասերի, ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում:
Հարգելի «դեմոկրատ» իշխանություններ հանրահավաքը մարդու և քաղաքական ուժի սահամանդրական իրավունքն է:Հասկանալի է, որ միայն հանրահավաքի մտքից ցնցակաթվածի մեջ եք ընկնում, բայց սովորեք ձեզ տիրապետել և մի մատնեք ի լուր բոլորի ձեր վախերը:
Որքան էլ փորձեք այս օրերին ձեր առանց այն էլ կեղտոտ ագիտացիայով բոլոր կարմիր գծերը անդառնալիորեն հատել, միևնույնն է, «Բարգավաճ Հայաստանը» նայում և գնում է առաջ՝ ռեսուրսն ու էներգիան ներդնելով բարգավաճ երկիր կառուցելու մեջ: Այնպես որ, խնայեք բյուջեի փողերը, հակաքարոզչությունը ԲՀԿ-ի դեմ չի աշխատելու։
 



loading...