Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Հրազդանի քաղաքապետ


Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Հրազդանի քաղաքապետ
Սեպտեմբեր 22 23:10 2020

Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում դժբախտ պատահարից մահացողը  Հրազդանի Ջրառատ թաղամասի թաղապետն էր` Ստեփան Կոտանյանը:

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել դժբախտ պատահարի հետ կապված:

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»,- գրել էր նա:



loading...