«Այս անիմաստ դատը երկար է տևելու». Քոչարյանը՝ իր աջակիցներին


«Այս անիմաստ դատը երկար է տևելու». Քոչարյանը՝ իր աջակիցներին
Սեպտեմբեր 22 16:17 2020

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար: Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն… Բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տևելու… Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, որովհետև անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեր օրացույցում նույնը լինի: Դրա համար ես կխնդրեմ արևի տակ ստեղ չկանգնել, գնալ տուն»,- դատարանի առաջ հավաքված իր փոքրաթիվ աջակիցներին դիմելով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը: