Հրաձգություն Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում


Հրաձգություն Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում
Սեպտեմբեր 22 14:42 2020

Սան Ֆրանցիսկոյի հայկական Գրուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի (KZV) տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության աշխատակիցները շաբաթ առավոտյան հսկելիս են եղել դպրոցը, երբ ինչ-որ մեկը կրակ է արձակել, որը վնասել է դպրոցի ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։
     «Մենք ավելի վճռական ենք տրամադրված»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Հայկ Բաղդասարյանը: «Մենք ստացել ենք հաղորդագրություններ այն մասին, որ համայնքի առանձին անդամների սպառնում են»:

Սա ատելության երկրորդ դրսևորումն է այս վարժարանում: Հուլիսի 24-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը. շենքի արտաքին պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ էին հայտնվել: