«Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է». Մարուքյանը՝ փոխնախարարին


«Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է». Մարուքյանը՝ փոխնախարարին
Սեպտեմբեր 22 12:47 2020

Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստի օրակարգում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է:

«Մի քանի տեղից արդեն լուրեր կան, ես այդ լուրերն եմ ուզում ճշտել: Եղած անձնակազմերը, որ այսօր աշխատում են, դուք պատրաստվո՞ւմ եք բոլորին թողնել անգործ և զրոյից հավաքել անձնակազմ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Փոխնախարարը պատասխանեց, որ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու փոփոխությունը՝ վաստակ ունեցող աշխատակիցներին ժամկետային պայմանագրով նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է ստեղծում:

«Մենք մի քանի տվյալ ունենք, որ չէի ասի, թե արդար է: Սա երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ է: Ըստ էության երաշխիք չեք կարող տալ, կասեք՝ դե, մրցույթ էր, էդ մարդիկ գնացին, պարտվեցին…»,- նկատեց Մարուքյանը: