Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի


Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի
Սեպտեմբեր 21 20:47 2020

Շիրակի մարզում այսօր՝ ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր:
     Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։