Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ


Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Սեպտեմբեր 21 20:30 2020

Սեպտեմբերի 21-ին, ժամը 12։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 18։33-ին։