Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com


Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com
Սեպտեմբեր 21 13:47 2020

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի և Երևանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը և Մ. Գրիգորյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։