«Պոպոքը սնունդ չի, ասենք, էտի որևիցե բան ա». Քաղաքացին տուգանվել է դիմակ չկրելու համար, երբ պոպոք էր ուտում (Տեսանյութ)


«Պոպոքը սնունդ չի, ասենք, էտի որևիցե բան ա». Քաղաքացին տուգանվել է դիմակ չկրելու համար, երբ պոպոք էր ուտում (Տեսանյութ)
Սեպտեմբեր 15 12:13 2020

Ոստիկանը տուգանել է քաղաքացուն դիմակ չկրելու համար, երբ վերջինս պոպոք էր ուտում:

«ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ թիվ 08920 ոստիկանի կրծքանշանը կրող ավագ ենթասպա Կարեն Մկրտչյանի մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև օգնելու նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով գործուղել որևէ հաստատություն, որտեղ նրան կբացատրեն, որ պոպոքը համարվում է սնունդ և կբացատրեն, որ իզուր է ինձ գաղտնի լուանկարել և ծառայությունից դուրս փորձել գտնի ու ջնջել տա այս տեսանյութը», - Facebook-ի իր էջում գրել է տուգանված քաղաքացի Վալերի Մանուչարյանը՝ հրապարակելով տեսանյութը:

Տեսանյութում ոստիկանն ասում է. «Պոպոքը սնունդ չի համարվում: Պոպոքը, ասենք, էտի որևիցե բան ա, հատապտուղ չի, որ դու սնվես»: