Ռեկորդակիր 6-ամյա Ալեքսանը մեկ օրում հաղթահարել է Արագածի գագաթներից 3-ը


Ռեկորդակիր 6-ամյա Ալեքսանը մեկ օրում հաղթահարել է Արագածի գագաթներից 3-ը
Սեպտեմբեր 12 22:40 2020

«Դյուցազնագրքի» եռակի ռեկորդակիր 6-ամյա Ալեքսանը Արագածի գագաթին գերազանցել է 4 տարեկանում գրանցած սեփական ռեկորդը՝ 3 գագաթ հաղթահարելուց հետո մեկ րոպեում 46 կքանստում անելով։

Միեւնույն ժամանակ նա եւս 3 ռեկորդ է սահմանել՝  դառնալով միակ հայ 6-ամյա փոքրիկը, որը մեկ օրում  բարձրացել է Արագածի երեք գագաթը, ընդհանուր առմամբ այդ տարիքում հաղթահարել բոլոր 4 գագաթները եւ միակ հայ երեխան, որը երկու անգամ բարձրացել է լեռան հյուսիսային գագաթը։

Ալեքսանին լեռնագնաց հայրն ու մայրն են ուղեկցել, 3 գագաթը հաղթահարել են 12 ժամում։ Փոքրիկի գրանցած ռեկորդները պետք է ներկայացվեն՝ գրանցվելու «Դյուցազնագրքում»՝ մյուս 3-ի կողքին։ Նախկին ռեկորդները սահմանել է 4 տարեկանից սկսած։ Դրանք են՝ 1 րոպեում 43 կքանստում Արագածի գագաթը հաղթահարելուց հետո, 36 րոպեում 1155 կքանստում, 111 առտակորում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։



loading...