Արոնյանը երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով


Արոնյանը երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով
Սեպտեմբեր 12 13:04 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր: Հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը երկուսn են` Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը, ովքեր ունեն 2,5 միավոր:

Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:



loading...