Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան համերաշխության


Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան համերաշխության
Օգոստոս 14 20:25 2020

Ինչպես հայտնել ենք՝ Բելառուսում շարունակվում են ցույցերը, բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ քիչ առաջ Մինսկի Անկախության հրապարակում ուժայիններն իջեցրին իրենց վահաններն՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության:

 

Ինչպես հայտնում է աղբյուրը, հրապարակում ցուցարարների թիվը մի քանի հազար է, նրանք պահանջում են Լուկաշենկոյի հեռացումը:



loading...