Աննա Հակոբյանը Facebook-ում Արցախի Դադիվանք եկեղեցին գովազդելիս լուսանկարների տեղակայման վայր է նշել Ադրբեջանը. սխալը պահպանվել է շուրջ 2 ժամ (լուսանկար)


Աննա Հակոբյանը Facebook-ում Արցախի Դադիվանք եկեղեցին գովազդելիս լուսանկարների տեղակայման վայր է նշել Ադրբեջանը. սխալը պահպանվել է շուրջ 2 ժամ (լուսանկար)
Օգոստոս 14 20:10 2020

Antifake.am-ը գրում ․ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» հեշթեգերով համացանցային արշավ է սկսում, որի միջոցով հնարավոր կլինի Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարների հանդիպել ավելի հաճախ։ «Արշավի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները», - նշել է վարչապետի տիկինը:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Արցախի Հանրապետության Շահումյան շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադիվանքի վանական համալիրից և որպես լուսանկարների տեղակայման վայր (location) է նշել Ստեփանակերտը, որը ֆեյսբուքը դիտարկել է որպես քաղաք Ադրբեջանում:
 


 

Վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում, որն ունի շուրջ 100 հազար հավանում և ավելի քան 135 հազար հետևորդ, լուսանկարների սխալ տեղակայման վայրը պահպանվել է շուրջ 2 ժամ, որից հետո խմբագրվել է և հեռացվել:

Վարչապետի տիկնոջ կողմից Արցախի զգայուն թեմայով բավականին լուրջ վրիպումը կարելի է համարել կարևոր նախաձեռնության և իր սկսած համացանցային արշավի մեկնարկի ձախողում: Հույս հայտնենք, որ Արցախի պատմամշակութային վայրերի լուսաբանման ընթացքում վարչապետի տիկինը ավելի աչալուրջ և զգոն կգտնվի և թշնամի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և իր «թեյի ընկերուհի» Ալիևային ցնծալու նոր առիթներ չի տա:



loading...