Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից. Երևանի փոխքաղաքապետ


Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից. Երևանի փոխքաղաքապետ
Օգոստոս 14 00:50 2020

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
 
 
 

«Մաեստրո Մեսչյանը, իր նախագծածի համաձայն, հեռանում է, իր խոսքով ասած՝ «քաղաքի ճարտարապետի» պաշտոնից:

Դժվար է ասել, թե ինչ զգացողություններ եմ ունենալու մի քանի օրից, երբ գիտակցեմ, որ ավագ ընկերոջս հետ այլեւս նույն շենքում չեմ աշխատելու: Որ էլ նախկինի պես օրվա ընթացքում չենք հանդիպելու քաղաքապետարանի միջանցքներում ու ջերմ «բարեւ»-ից հետո մի «տղավարի» կատակ փոխանակենք՝ օրվա տրամադրությանը համահունչ:

Հպարտ եմ ու երջանիկ, որ այս ամիսներն իրար հետ մի հարկի տակ անցկացրեցինք, մեր երկրի ու քաղաքի համար այս կարեւոր շրջանում աշխատեցինք իրար հետ, մտքեր փոխանակեցինք, ծրագրեր մշակեցինք:

Ողջույ՛ն մաեստրո, դեռ հազար փակված դռներ կան բացելու»:

 
 

 



loading...