«Հունաստանը սխալ քայլեր է ձեռնարկում»․ Էրդողան


«Հունաստանը սխալ քայլեր է ձեռնարկում»․ Էրդողան
Օգոստոս 14 00:24 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստին անդրադարձել է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Էրդողանը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը «սխալ քայլեր են ձեռնարկում»։

Նա վերհաստատել է այն թեզը, որ «Թուրքիան որևէ երկրի ունեցվածքի վրա աչք չունի, սակայն նաև թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն»։

Էրդողանը պնդել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը միտված է դուրս թողնել Թուրքիային և Կիպրոսի թուրքերին ,«ձախողման է դատապարտված»։

Անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրքական «Օրուչ Ռեիս»  նավի կողմից իրականացվող սեյսմիկ հետազոտություններին, պնդել է, որ այդ աշխատանքները «Թուրքիայի ծովային սահմանների ներսում» են ընթանում։