Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 14 00:18 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

 

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 13-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 841, մահացության ցուցանիշը՝ 273:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

 

1. Հայաստան – 13 841

2. Ռուսաստան – 6220

3. Իրան - 3998

4. Ադրբեջան – 3341

5. Թուրքիա – 2909

6. Վրաստան – 322

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 273

2. Իրան – 228

3. Ռուսաստան – 105

4. Թուրքիա –70

5. Ադրբեջան – 49

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41 023 է, մահվան դեպքերինը՝ 10470:

Մեկ օրում առողջացածների թիվը 405 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33897, փաստացի բուժվողներինը՝ 6079 (մեկ օրում նվազել է 183-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



loading...